Social Icons

четверг, 14 марта 2013 г.

«Լուսամփոփի պես աղջիկ»

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն․․․

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

Բանաստեղծությունը կարդալուց կարող ես լսել «Լուսամփոփի պես աղջիկ» բանաստեղծության հոյակապ երգը

Առաջադրանքներ
1.Նկարագրեք այս բանաստեղծության հերոսուհուն
2.Ինչ գույներ ունի այս բանաստեղծությունը(պատասխանդ հիմնավորիր)
3.Փնտրիր և գտիր այս բանաստեղծությանը համապատասխան նկար(ընտրությունդ կհիմնավորես)

Комментариев нет:

Отправить комментарий