
Բոլորս տեղյակ ենք, որ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ հանրակրթական Expo ցուցահանդեսը:Մեր տաղավարը գտնվում էր սկզբում և աչքի էր ընկնում աստղացուցարանով և էլեկտրոնային գրատախտակով:Միանգամից երբ եկանք անցանք մեր գործին` սկսեցինք ուսումնասիրել տաղավարները և հարցազրույցներ վերցնել` ռուսերենով և անգլերենով:Շատ հետաքրքիր էր Տաջիկստանի տաղավարը:Այնտեղ կային գրքեր, իրենց աշակերտների նկարները և նրանց ձեռքով պատրաստած կտավները(որոնցից մեկը ինձ տվեցին) և այլն:Գրեթե բոլոր տաղավարներում ներկայացված էին գրքեր:Չնայած հոգնածությանը մենք շարունակում էինք պարել և երգել: Այսպես անցավ հանրակրթական Expo ցուցահանդեսը:
Комментариев нет:
Отправить комментарий