Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր – ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին առաջարկված փաստաթուղթ, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանի ժամանակ 217 A (III) («Մարդու իրավունքների մասին միջազգային դաշնագիր») որոշմամբ 1948թ. դեկտեմբերի 10-ին Փարիզի Շայո պալատում: Հռչակագիրը թարգմանվել է 375 լեզուներով ու բարբառնորով և համարվում է իրավունքների առաջին գլոբալ սահմանումը, որով օժտված են բոլոր մարդիկ: Բաղկացած է 30 հոդվածներից և Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերին, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրերին հավասար երկու կամըտիր արձանագրություններով համարվում է Մարդու իրավունքների միջազգային օրինագծի մի մասը:1950թ., ի պատիվ Հռչակագրի, ՄԱԿ-ը հաստատեց Մարդու իրավունքների օրվան նվիրված տոնը, որը նշվում է դեկտեմբերի 10-ին: Տոնին մասնակցում են մարդիկ, տարբեր համայնքային և կրոնական խմբեր, խորհրդարաններ, կառավարություններ և, իհարկե, ինքը Միավորված ազգերի կազմակերպությունը: Յուրաքանչյուր տասը տարին մեկ ձեռնարկվում են քարոզարշավներ` նպաստելու Հռչակագրի և անմիջականորեն մարդու իրավունքների իրագործմանը: 2007թ. դեկտեմբերի 10-ին մեկնարկեց «Մարդկային արժանապատվություն և արդարություն բոլորիս համար» անունը կրող քարոզարշավը, որին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները: Այն տևեց ուղիղ մեկ տարի` մինչև 60-րդ հոբելյանը:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий