Տրամաբանական խաղ` Խաչեր և զրոներ
Կարող եք խաղալ այս լինքովԳլուխկոտրուկ 1-ԻՆ
Այս թիթեռնիկներից յուրաքանչյուրը ունի իր սիրելի ծաղիկը: Գուշակի՛ր գաղտնիքը և գտի՛ր յուրաքանչյուր թիթեռնիկի ծաղիկը
Կատակ տրամաբանություն
-Որտե՞ղ է ստորագրվել Անկախության Դեկլարացիան:
*Թղթի ներքևում:
-Ամուսնալուծության հիմնական պատճառը ո՞րն է:
*Ամուսնությունը:
-Դուք նախաճաշի ժամանակ երբեք ի՞նչ չեք կերել:
*Ճաշ և ընթրիք:
-Ի՞նչն ունի կիսած խնձորի տեսք:
*Խնձորի մյուս կեսը:
-Եթե կարմիր քարը նետեք կապույտ ծովի մեջ, ի՞նչ կլինի:
*Քարը կթրջվի:
-Ինչպե՞ս մեկ ձեռքով փիղ կբարձրացնեք:
*Կարծում եմ՝ դուք երբեք չեք գտնի մեկ ձեռքով փիղ:
-Եթե Ձեր աջ ձեռքում լինի չորս նարինջ և երեք խնձոր, իսկ ձախում՝ երեք նարինջ, չորս խնձոր, ի՞նչ կունենաք Դուք:
*Մեծ, շա՜տ մեծ ձեռքեր:
-Ութ մարդ պատը կառուցեցին տասը ժամում, քանի՞ ժամում կկառուցեն չորսը:
*Ոչ մի, չէ՞ որ պատն արդեն կառուցվել է:
-Ինչպե՞ս նետել ձուն բետոնե հատակին՝ այն չկոտրելով:
*Ցանկացած ձևով, որովհետև բետոնե հատակը կոտրելն այդքան էլ հեշտ գործ չէ:
Դե լավ, լուրջ դեմք ընդունելու կարիք չկա, ծիծաղեք, միշտ ծիծաղեք, որովհետև, ինչպես պարզվում է այն օգնում է անգամ ամենավճռորոշ պահերին…
Հիմար տրամաբանություն
1. Սեղանին
կար 10 խնձոր: Բացի 7-ից բոլորը
կերան: Քանի՞ խնձոր
մնաց սեղանին:
2. Ճապոնական մի ռոբոտ ցանկացած ֆուտբոլային խաղից առաջ ճիշտ ասում է հաշիվը: Ո՞րն է այդ ռոբոտի գաղտնիքը:
3. Դուք մի ինքնաթիռի օդաչու եք, որ թռչում է Լոս-Անջելեսից Երևան՝ վայրէջք կատարելով Փարիզում: Քանի՞ տարեկան է այդ ինքնաթիռի օդաչուն:
4. Քանի՞ ամիս կա, որ ունի երեսուն օր:
5.Ֆուտբոլային խաղի ժամանակ քանի՞ հոգի է լինում խաղադաշտում, եթե ոչ մի ֆուտբոլիստ «կարմիր քարտ» չի ստացել և վնասվածքի պատճառով չի հեռացվել դաշտից:
6. Տիգրանը գնում էր մարզադաշտ: Նրան ընդառաջ էին գալիս 5 երեխա՝ յուրաքանչյուրի ձեռքին 2-ական տոպրակ, և ամեն տոպրակում՝ 4-ական գնդակ: Քանի՞ գնդակ էին տանում երեխաները մարզադաշտ:
Խնդիրներ
1. Աշոտի մայրն ունի
երեք որդի: Մեծ որդու
անունն Արմեն
է, իսկ փոքրինը՝
Արայիկ: Ինչպե՞ս են
անվանում նրա
մյուս՝ երրորդ
որդուն:
2. Խանութ
բերեցին 5 տակառ կաթ
և վաճառեցին 3 տակառի կաթը: Քանի՞ տակառ
մնաց խանութում:
3. Վանդակում
կա 3 ճագար: Երեք
ույրերից յուրաքանչյուրին
տվեցին մեկական
ճագար, սակայն վանդակում
մեկ ճագար
էլ մնաց: Ինչպե՞ս կարող
է դա
պատահել:
4. Հայր ու որդի 2 ժամ թենիս
խաղացին: Քանի՞ ժամ
խաղաց նրանցից
յուրաքանչյուրը:
5. Երեք հայր և
երեք որդի
որսից տուն
էին գալիս: Նրանք չորս նապաստակ
էին որսացել, սակայն նրանցից
յուրաքանչյուրի պայուսակում մի նապաստակ
կար: Ինչպե՞ս բացատրել:
6. Երկու մարդ մեկ
ժամ շարունակ
հաշվում էին
մայթով անցնող
բոլոր անցորդներին: Նրանցից մեկը
նայում էր
պատուհանից, իսկ մյուսը
մայթով գնում-գալիս էր: Նրանցից ո՞վ
ավելի շատ
մարդ կհաշվի:
7. Տարվա ընթացքում ժամացույցը
ամենաքիչը ո՞ր ամսվա
օրերին կարող
է փչանալ:
8.Մայրն իր տղայի
և աղջկա
հետ, իսկ աղջիկն
իր մորու
եղբոր հետ
գնացին սունկ
հավաքելու: Ընդամենը քանի
հոգի գնաց
սունկ հավաքելու:
9.Երկու ձուն եփվում
է 10 րոպեում: Քանի՞ րոպեում
կեփվի չորս
ձուն:
10.Սագը երկու ոտքի
վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ
կլինի այդ
սագը, եթե կանգնի
մեկ ոտքի
վրա:
11. Կոկորդիլոսի
գլխից մինչև
պոչը 7 մ է, պոչից մինչև
գլուխը նույնպես 7 մ է: Քանի՞ մետր
է կոկորդիլոսը:
Комментариев нет:
Отправить комментарий