
Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:
Կապույտը քրոջ աչքերի անհուն Առավոտն է թաց
Այստեղ նկարագրված է «Կապույտը», իհարկե փոխաբերական իմաստով:Կամպույտ գույնը ունի երկու կողմ՝ կամ շատ տխուր կամ շատ պայծառ:Վերոնշյալ բանստեղծությունը նկարագրում է կապույտը՝ Չարենցի պատկերացրած կապույտը:Ըստ բանաստեղծության Չարենցի համար կապույտը տխուր բայց միևնույն ժամանակ «թեթև» գույն է: Ինձ համար կապույտը հանգիստ, մեղմ և հոգու գույն է:Չարենցի «Ծիածան» շարքում ներկայացված են գույներ և նրանց բնորոշ բանաստեղծությունները կամ էլ բանաստեղծություններ և նրան բնորոշ գույներ:Այս շարքի բոլոր բանաստեղծությունները պատկերավոր են և ունեն իրենց համապատսախան գույները:«Ծիածան» շարքի բանաստեղծությունները առաջին անգամ կարդալիս ես այդքան էլ չհասկացա, թե ինչի մասին է խոսքը և ինչ կապ ունեն վերնագրերը բանաստեղծությունների հետ:Իսկ հիմա արդեն ամեն ինչ պարզ է:«Ծիածան» շարքի ամեն մի բանաստեղծություն ունի իր գույնը, որը կարդալուց մենք պատկերացնում ենք:Եվ ընդհանրապես ամեն մի բանաստեղծութություն ունի իր գույնը և բանաստեղծը նկարում է իր պատկերացրած պատկերը խոսքերով:Կարծում եմ Չարենցի «Ծիածան» շարքի բանաստեղծութոյւնները յուրահատուկ են այն առումով, որ նրանք ունեն ավելի պայծառ կամ շատ մուգ գույներ և միգուցե հենց դրա համար էլ կոչել է «Ծիածան» շարք:
Комментариев нет:
Отправить комментарий