Social Icons

воскресенье, 24 февраля 2013 г.

Հայելի


Օրվա ընթանցքում, մի քանի անգամ մենք նայում ենք մեզ հայլիով, կիսում նրա հետ մեր տրամադրությունը և զգացմունքները և անգամ չենք մտածում, թե ով և երբ է ստեղծել հայելին ,ինչ լեգենդներ կան դրա հետ կապված:Չնայած մենք բոլորս էլ համոզված ենք, եթե ջարդվում է հայելին ապա դա վատ նշան է:Հնեաբաների կողմից գտնված առաջին հայելին եղել է բրոնզից և պատկանել է մ.թ.ա 220 թվականին:Հայելու ստեղծման պաշտոնական թվականը համարվում է 1279թվականը:Այդ ժամանակ հայելու ստեղծման մեջ շատ էր օգտագործվում կապարը, չնայած, որ շատ թունավոր էր: Հետագայում հայելու վրա սովորեցին օգտագործել ոսկու և արծաթի բարակ շերտ և հասկանալի է, որ այսպիսի հայելիները հասանելի էին միայն հարուստ մարդկանց:Մեկ վենետիկյան հեյելին կարող էր արժենալ մեկ նավի գին:Երևի հենց այստեղից էլ եկել են հետևյալ խոսքերը` ջարդված հայելին վատ նշան է:Միջին դարերում արգելվում էր հայելին:Կարծում էին, որ հայելու մեջ նայում է հենց Սատանան և հենց հայելու շնորհիվ էին կախարդները անիծում:Հիմա մենք չենք պատկերացնում մեր կյանքը առանց հայելու:Այն ամենուրեք է` մեր տանը, աշխատավայրում, խանությում, սրճարաններում և այլն: Ոմանք կարծում են, որ հայելում արտացոլվում է մարդու հոգին:Խորհուրդ է տրվում հայելին շուտ մաքրել, ազատվելու կուտակված բացասական էներգիայից, և ոչ մի դեպքում մի նայեք կոտրված հայելու մեջ:

Թարգմանել եմ ռուսերենից հայերեն:)


Комментариев нет:

Отправить комментарий