Social Icons

понедельник, 15 апреля 2013 г.

Ճանաչենք մեր պապերի ծննդավայրը` էրգիրը

Իմ ապուպապերը ծննդով եղել են Օհանավանից:
Իմ հայրիկի պապիկը ծնունդով եղել է Օհանավանցի ` Առաքելյանը Աղաբեկը:1937 թվականին նրան գնդակահարում են, քանի որ նա եղել է Դաշնակ:Հայրիկիս տատիկը ստիպված է եղել փոխել Առաքելյան ազգանունը Թադևոսյանի, որ նրանց չճանաչեն , քանի որ այդ ժամանակ կոմունիստները դաշնակներին համարում էին ազգի դավաճաններ:
Պապիկս ևս ծնվել է Օհանավանում, բայց շուտով նա իմ տատիկի  և մեծ եղբոր հետ գալիս է Երևան և բնակություն հաստատում այստեղ:
Հայրիկս և իմ երկու հորեղբայրները բնիկ Երևանցիներ են:



Օհանավան
Օհանավանը գյուղ է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Օհանավան համայնքում: Օհանավանը նաև ճանաչված է եղել որպես Անավանք, Հովհանու վանք, Օհանավանք:
Բնակչություն

Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Օհանավանի մշտական բնակչությունը 2254, իսկ առկա բնակչությունը 2239 հոգի է:Գյուղը վերաբնակեցվել է Մուշից եկած գաղթականներով 1828 թվականին:
Պատմական վայրեր
Գյուղի մոտ է գտնվում Հովհաննավանքը, որը, ըստ ավանդության, հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը: Վանքն իր անվանումը ստացել է իր առաջնորդի` Հովհաննեսի անունից, իսկ ժողովուրդը այն կոչել է Հաննավանք: Վանքն իր մեջ ներառել է դպրատունը, գերեզմանոցը եւ եղել է գրչության կենտրոն: Գյուղի տարածքում կան կիկլոպյան ամրոցի մնացորդներ, մատուռ, որին բնակիչները անվանում են Մարտիրոսի մատուռ:

Комментариев нет:

Отправить комментарий