Social Icons

понедельник, 8 апреля 2013 г.

Երգի շնորհիվ 7-ամյա աղջիկը դուրս է եկել կոմայից

2011 թվականի ապրիլին 7-ամյա Շարլոտ Նևեն հայտնվել էր կոմայում` ուղեղի հետ կապված հիվանդության պատճառով: Բժիշկները նրա մորն ասել էին, որ ժամանակն է աղջկան հրաժեշտ տալ: 
31-ամյա մայրը նստել է աղջկա կողքին և երգել է Ադելի Rolling in the Deep երգը, որը աղջկա ամենասիրելի երգերից մեկն է: Եվ հրաշք է տեղի ունեցել. Շարլոտը ժպտացել է, հաղորդում է 1in.am-ը:
The Telegraph-ի փոխանցմամբ` մայրն ասել է, որ չի կարողացել հավատալ սեփական աչքերին: Բուժքույրերը ապշել են և ասել, որ նա շարունակի երգել, ու դուստրը կրկին ժպտացել է:

Աղբյուրը այստեղ ` http://ere1.ru/p230-ergi_shnorhiv.html#full_content

Комментариев нет:

Отправить комментарий