Քաղաքը հիմնադրել է Ուրարտուի թագավոր Սարդուրի Ա-ը՛(835-825 թթ մթա), անվանել Տուշպա և դարձրել պետության մայրաքաղաքը, ավելի ընդարձակվել Է 8-7-րդ դդ (մթա): Այն ժամանակ քաղաքում կառուցվել են 2-3 հարկանի քարաշեն տներ, ընդարձակ փողոցներ, բաղնիքներ և հասարակական ու այլ շինություններ:
Գտնվելով Հայկական պետության գրեթե երկրաչափական կենտրոնում, Վանը ճանապարհներով կապված էր երկրի բոլոր կարևոր շրջանների հետ և ուներ ռազմա–տնտեսական առանձնահատուկ նշանակություն: Քաղաքը արևմտյան կողմից պաշտպանված էր Վանա լճով, իսկ հարավից Հայկական Տավրոս լհմկ-ի արևելյան հատվածներով: Ռազմական կարևորագույն նշանակություն ուներ քաղաքի կենտրոնում վեր խոյացած քարաժայռի վրա կառուցված միջնաբերդը, որն իր նշանակությունը պահպանել էր մինչև 1915 թ: Այսպիսով, Վանը հին աշխարհի անառիկ ու մարդաշատ քաղաքներից էր, որն իր հիմնադրման օրից գոյություն ունի մինչև այժմ:

Քաղաքի արևմտյան մասը, որին տրված էր Բուն քաղաք կամ Քաղաքամեջ անունը, երեք կողմից շրջապատված է հղել պարիսպներով (մինչև 20-րդ դ սկզբները), իսկ հյուսիսից բլուրներով: Ունեցել է քաղաքային 4 դուռ, արևելյանը կոչվում էր Թավրիզի դուռ, հարավայինները՝ Նոր կամ Սարայի և Միջին դուռ, հյուսիս-արևմտյան կողմում գտնվում էր Նավահանգստի (Իսքելեի) դուռը: Հյուսիս-արևելյան կողմում 1 կմ երկար ձգվում է 100-120 մ բարձր ուղղածիգ մի քարաժայռ, որի վրա գտնվում են հին բերդի (Շամիրամի բերդ) պարիսպների և այլ շինությունների մնացորդներ ու բազմաթիվ սեպագիր արձանագրություններ: Այստեղ քաղաքի հատակագիծը անկանոն է, փողոցները՝ նեղ, տները՝ միմյանց կպած, բուսականությունը՝ աղքատ: Քաղաքամիջում էին գտնվում շուկան, կառավարչատունը, փոստ-հեռագրատունը, զորանոցն ու հայկական առաջնորդարանը:
Քաղաքի արևելյան մասը ուներ հարուստ բուսականություն, փարթամ այգիներ և կոչվում էր Այգեստան, որը ձգվում էր մոտ 4.5 կմ: Այստեղ էր ուռենիներով, կաղամախիներով զարդարված Խաչփողանի փողոցը՝ նույնանուն հրապարակով: Մյուս փողոցները անկանոն էին, նեղ և ծուռումուռ, տները՝ հողաշեն և ոչ բարետես: Այգեստանը այն ժամանակ իր մեջ էր առնում Արարք, Կլորդար, Հայկավանք, Հանկույսներ, Նորաշեն և Սուրբ Հակոբ թաղերը: Այգեստանում էին գտնվում անգլիական, պարսկական, ռուսական և ֆրանսիական հյուպատոսությունները, բողոքական հայերի դպրոցն ու որբանոցը: Ըստ ավանդության՝ բերդի ու պալատի հետ, Ասորեստանի թագուհի Շամիրամը Այգեստանում էր կառուցել նաև իր ամառանոցը: Քաղաքի տարածքով հոսում և լիճն են թափվում Կուռուբաշի և Հանկույսների գետակները, իսկ Մենուայի ջրանցքի (Շամիրամի առու) ջրերով ոռոգվում էին քաղաքի հարավային մասի արտերն ու այգիները, որտեղ մշակում էին հացահատիկներ, խաղող և պտուղ-բանջարեղեն, հատկապես ծիրան, խնձոր, դեղձ, տանձ և ընկույզ: XIX դ վերջերից մինչև XX դ սկգբները Վանից կահույքի համար ընկույզի փայտ էր արտահանվում Ֆրանսիա (Մարսել):
Վանի անվան ծագման գիտական ու ստույգ բացատրություն գոյություն չունի: Երբեմն այն կապում են Հայոց թագավոր Վանի անվան կամ հայերեն Վանք բառի հետ կամ էլ գտնում, որ Վանիը ծագել է Սևան անունից, կամ Ուրարտուի Բիտինիլիի տարբերակի հնչյունափոխված ձևն է:
Վանի հայության հասարակական-քաղաքական կյանքում նշանակալից դեր է կատարել մամուլը: Այստեղ 19-20-րդ դդ լույս են տեսել «Երկունք», «Նոր սերունդ» (1906 թվականից), «Հայացք», «Հորձանք», «ժայռ», «Տիգրիս», «Ծովակ», «Գավառի ձայն» մեծ մասամբ խմորատիպ թերթերն ու ամսաթերթերը: Հրատարակվել և տարածվել են տարբեր բովանդակության տեղեկատուներ, թռուցիկներ, կոչեր:
Աղբյուրը`http://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A1%D5%B6

Комментариев нет:
Отправить комментарий