Մի անգամ մարդը բարձր տրամադրությամբ տնից դուրս էր գալիս ու դարպասի մոտ դույլով աղբ է գտնում: Նա վերցնում է դույլը, դատարկում աղբը,և դրա մեջ լցնում է իր այգու ամենահյութալի խնձորները ու գնում հարևանի տուն:
Հարևանը, երբ լսում է դռան թակոցը, մտածում է.<<Վերջապե´ս, ես լցրեցի նրա համբերության բաժակը>>:Հարևանը դուռը բացում է` կռվի հույս ունենալով, բայց մարդը նրան է մեկնում խնձորներով լի դույլն ու ասում.
- Ով ինչով հարուստ է,նրանով էլ կիսվում է մյուսների հետ:
Նյութը Ընկեր Նունեի բլոգից է (Հայոց լեզվի տնային աշխատանք)
Комментариев нет:
Отправить комментарий