Social Icons

среда, 6 марта 2013 г.

Հայ իրականություն

Զինվոր. մի բառ, որը արտաբերելիս հասկանում են խելացի, ուժեղ, հայրենասեր մի անձնավորություն, ով երկու տարի շարունակ կարող է կյանքի ու մահու կռիվ տալ հանուն իր հայրենիքի:Ոսումնասիրելով երկրիս պատմութունը հասկանում եմ , որ այն ժամանակ յուրաքանչյուր դեռահաս ցանկանում էր դառնալ զինվոր, պաշտպանել իր հայրենիքը և զգալ, որ իր մայրն ու քույրը պաշտպանված են :Իսկ հիմա օդերից ինջնենք հայ իրականություն. ծխախոտի ծուխն իրենց բերանից արտահանելով «լավ տղա» զգացող  «լակոտներ»... Խոսքս ուղղում եմ հենց ձեզ
, ներեցեք, որ վիրավորում եմ, բայց կվիրավորվեն նրանք ովքեր համապատասխանում են վերոնշյալ ֆորմատներին:
Քայլելով փողոցով, ամեն քայլափոխիս հանդիպում եմ  «լակոտների» և մտածում, թե միթե նրանք են մեր ապագան, մեր հայրենիքի պաշտպանները:
Հիմա եթե հարցում կազմակերպենք և հարց ուղղենք բոլոր տղաներին, թե նրանք ցանկանում են արդյոք ծառայել բանակում, ապա ես ձեզ վստահեցնում եմ, որ ամեն հինգից չորսը կպատասխանի ՈՉ:Իսկ ինչու է դա այդպես, չէ որ մենք հայ ենք, մենք առանական ազգ ենք:Հայ տղան պետք է լինի ուժեղ այլ  ոչ թե կներեք արտահայտությանս համար «ղզիկ»:Պետք է տարիները հաշվի թե երբ է գնալու բանակ, այլ ոչ թե վախենա:
Ճիշտն ասած, հիմա դրանում տղաների ծնողները իրենց մեղքն ունեն:Իրենք են երբեմն իրենց տղաների գլուխը լցնում բանակի մասին հիմարությունները, բայց դե ես ծնողին չեմ մեղադրում , չէ, որ նա ցանկանում է պաշտպանել իր զավակին և չի ցանկանում կարոտել նրան:Տղաները գիտեն «լավ տղա» են, եթե լավ ծխախոտ են ծխում կամ էլ լավ հագնվում:Բայց հավատացնում եմ, ոչ բոլոր աղջիկներն են սիրում նման տղաների:
Նաև ցավալին այն է, որ ՀԱՅ տղային հարցնում են. «բա չես գնալու բանակ» նա պատասխանում է թե, ազատելա պապաս:Սա հայի դառը իրականությունն է, որի դեմ քչերն են պայքարում:Հիմա շատ քիչ են այնպիսի տղաները, ովքեր ի սրտե ցանակնում են գնալ բանակ և պաշտպանել իրենց հայրենիքը:
Սա իմ հեղինակային նյութն է...;)

2 комментария:

  1. Ասյա ես լիովին համաձային եմ քո կարծիքին դու շատ ճիշտ ես ներկայացրել այստեղ ամենի մի կտորը և ամենի մի բառը, ուղղակի ես քեզ մենակ կասեմ` կեցցես:

    ОтветитьУдалить