Social Icons

вторник, 12 марта 2013 г.

Չարենցի «Ծիածան» շարքը


Երկար մտորումներից հետո, որոշեցի ընտրել Եղիշե Չարենցի «Ծիածան» շարքը, կարդալ և կատարել փոքրիկ վերլուծական աշխատանք: Չարենցի «Ծիածան» շարքից ամենահայտնի բանաստեղծություններից մեկը «Լուսամփոփի պես աղջիկ» ստեղծագործությունն է:Եվ գործս կսկսեմ հենց այս բանաստեղծությունից: Բոլոր մարդկանց կողմից լսելով այդ բանաստեղծությունը, ես հասկացա, որ այս ստեղծագործությունը հնարավոր չէ կարդալ արագ և առանց հասկանալու:Բոոլորը կարդում էին հանգիստ, մեղմ և կարծում եմ որոշակի չափով հասկանալի:Բանաստեղծության գույները ունեն նուրբ երանգներ:Եվ կարծում եմ այս բանաստեղծությունը իսկական սիրո խոստովանություն է:

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:
Կապույտը քրոջ աչքերի անհուն Առավոտն է թաց
 Այստեղ նկարագրված է «Կապույտը», իհարկե փոխաբերական իմաստով:Կամպույտ գույնը ունի երկու կողմ՝ կամ շատ տխուր կամ շատ պայծառ:Վերոնշյալ բանստեղծությունը նկարագրում է կապույտը՝ Չարենցի պատկերացրած կապույտը:Ըստ բանաստեղծության Չարենցի համար կապույտը տխուր բայց միևնույն ժամանակ  «թեթև» գույն է: Ինձ համար կապույտը հանգիստ, մեղմ և հոգու գույն է:Չարենցի «Ծիածան» շարքում ներկայացված են գույներ և նրանց բնորոշ բանաստեղծությունները կամ էլ  բանաստեղծություններ և նրան բնորոշ գույներ:Այս շարքի բոլոր բանաստեղծությունները պատկերավոր են և ունեն իրենց համապատսախան գույները:«Ծիածան» շարքի  բանաստեղծությունները առաջին անգամ կարդալիս ես այդքան էլ չհասկացա, թե ինչի մասին է խոսքը և ինչ կապ ունեն վերնագրերը բանաստեղծությունների հետ:Իսկ հիմա արդեն ամեն ինչ պարզ է:«Ծիածան» շարքի ամեն մի բանաստեղծություն ունի իր գույնը, որը կարդալուց մենք պատկերացնում ենք:Եվ ընդհանրապես ամեն մի բանաստեղծութություն ունի իր գույնը և բանաստեղծը նկարում է իր պատկերացրած պատկերը խոսքերով:Կարծում եմ Չարենցի «Ծիածան» շարքի բանաստեղծութոյւնները յուրահատուկ են այն առումով, որ նրանք ունեն ավելի պայծառ կամ շատ մուգ գույներ և միգուցե հենց դրա համար էլ կոչել է «Ծիածան» շարք:

Комментариев нет:

Отправить комментарий