Social Icons

воскресенье, 18 ноября 2012 г.

Ով ինչով հարուստ է, դա էլ կիսում է մյուսների հետ


Մի մարդ տուն է գնում, որը շատ շքեղ էր ու գեղեցիկ:Այն ուներ նաև այգի:Նրա հարևանությամբ  ապրում էր մի նախանձ հարևան, ով միշտ փորձում էր փչացնել հարևանի տրամադրությունը աղբ էր դնում դարպասի մոտ և այլն:
Մի անգամ մարդը  բարձր տրամադրությամբ   տնից դուրս էր գալիս ու դարպասի մոտ դույլով աղբ է գտնում: Նա վերցնում է դույլը, դատարկում աղբը,և դրա մեջ լցնում է իր այգու ամենահյութալի խնձորները ու գնում հարևանի տուն:
Հարևանը, երբ լսում է դռան թակոցը, մտածում է.<<Վերջապե´ս, ես լցրեցի նրա համբերության բաժակը>>:Հարևանը դուռը բացում է` կռվի հույս ունենալով, բայց մարդը նրան է մեկնում խնձորներով լի դույլն ու ասում.
- Ով ինչով հարուստ է,նրանով էլ կիսվում է մյուսների հետ:

Նյութը Ընկեր Նունեի բլոգից է (Հայոց լեզվի տնային աշխատանք)

Комментариев нет:

Отправка комментария